Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա. Արթուր Դավթյան
«Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և չի կարող լինել որևէ մեկը, որը հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը»,-հայտարարեց ՀՀ Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան
Նա հայտնեց, որ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման է եկել, քանի որ ստորագրել է գիտնականների համապատասխան հայտարարությունը և այդ հայտարարության պահանջը ՀՀ գործաղ վարչապետի հրաժարականն է։
«Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա»,-հայտարարեց Դավթյանը։
Նրա կարծիքով՝ այս օրհասական և բարդ իրավիճակում որևէ լուծում չի առաջարկվում, իսկ սահմանազատումը լուծման բացակայությունն է;
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան