«Հայրենիքը «վարի է գնում», եկեք այն փրկենք, հետո նոր կհասկանանք, թե ով է ռուսամետ, ով՝ թուրքամետ». Արկադի Մեհրաբյան
Ի՞նչ սկզբունքային քայլեր են պետք Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը, որոնք կներգործեն հասարակության հոգեբանության վրա և կապահովեն փողոց ավելի մեծ թվով մարդկանց դուրս գալուն։ Այս և հետպատերազմյան հասարակության հավաքական հոգեվիճակին վերաբերող հարցերի վերաբերյալ «Panorama.am-հարցազրուց» հաղորդաշարի ժամանակ իր մոտեցումները ներկայացրեց հոգեբան «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանը։
Ստորև՝ Մեհրաբյանի խոսքի հիմնական թեզերը.
♦Մենք 300 հազար ք/կմ-ից եկել հասել ենք, պայմանական ասած, 29800 ք/կմ-ին, չնայած ինձ համար Արցախն էլ է հայրենիք, Արևմտյան Հայաստանն էլ է հայրենիքը, կապ չունեի, թե այն մեր պետությունն է, թե ոչ։ Կորուստներ և ձեռբերումներ եղել են, բայց միևնույնն է, միտումը նվազման է եղել։ Դրա թիվ մեկ պատճառը մեր հավաքական թիմային հոգեբանության բացակայությունն է, ցավոք։
♦Ցավոք սրտի, մեր մտածողությունն ավելի շուտ բնազդային մակարդակի վրա է գտնվում և չգիտեմ ինչու, չենք աճում դեպի ավելի վերին մակարդակներ։ Մի մասն էլ տեղին հիասթափված է՝ տեսնելով, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունենում։
♦Եթե դարերի ընթացքում մեր թե՛ մարդկային, թե՛ տարածքային կորուստները քայլ առ քայլ էր, հիմա ցատկերով է տեղի ունենում և այն ժողովրդի մոտ առաջացնում է հիասթափություն, անզորության զգացում, թե ինչ էլ անեն՝ միևնույնն է ոչինչ չի ստացվելու, որը, իհարկե, շատ սխալ է։
♦Եթե մարդը գտնում է, որ իրենից ոչ մի բան կախված չէ, ապա ինչու է ապրում։ Դրա համար յուրաքանչյուր նման մտածողին կասեմ, որ շատ սխալ է մտածում, յուրաքանչյուրից շատ բան է կախված և այդ հնարավորությունը պետք է օգտագործվի, եթե իհարկե ինչ-որ չափով իրենց ապագայի և երեխայի ապագայի գաղափարի մասին մտածում են։
♦Տարբերվող՝ երրորդ գաղափարախոսություն է պետք, որը, կարծում եմ, կա Բագրատ Սրբազանի խոսքի մեջ։ Այն ինձ հույս է տալիս, որ կա երրորդ մի գաղափար, որ ինքը չի ասում՝ էս է ճիշտ, կամ էն է ճիշտ։ Ասում է՝ էդ դնենք մի կողմ՝ հայրենիքը «վարի է գնում», կոպիտ ասած, եկեք հայրենիքը փրկենք, նոր կհասկանանք, թե ով է ճիշտ, ով է սխալ, ով է ռուսամետ, ով է թուրքամետ և այլն։
♦Լավ է, որ Սրբազանը նույն պոպուլիստական բաները չի անում՝ զուտ մեղադրելու ցեխ շպրտելու դիվիդենտներ հավաքելու։ Ուղղակի ժողովրդի իրավագիտակցությունը ինչքան կբավարարի նրան հասկանալու, նրա հետևից գնալու՝ իմ միակ մտահոգությունը դրա մեջ է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան