Արևմուտքի կրկնակի ստանդարտներն ու ժողովրդավարության նիկոլական դեմքը. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.
«ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե ապացուցվի, որ ժողովրդավարությունը խարխլվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունման գործընթացում։
Զարմանալիորեն ԱՄՆ-ն և առհասարակ Արևմուտքն այսպիսի նախանձախնդրություն չցուցաբերեցին և պատժամիջոցներ չկիրառեցին Ադրբեջանի նկատմամբ, երբ վերջինս 2020-ին Արցախում քիմիական զենք էր օգտագործում, 9 ամիս տևողությամբ տոտալ բկոկադայի մեջ էր պահում Արցախահայությանը, ուղղակիորեն ցեղասպանական գործողություն էր իրականացնում՝ հայաթափելով երեքհազարամյա Արցախը կամ այսօր, երբ անթաքույց ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։
Զարմանալիորեն այն Արևմուտքը, որը Շարլ Միշելի շուրթերով Հայաստանին նշաձողն իջեցնելու հորդորներ էր տալիս, աչք փակեց նաև այդ քաղաքականության հետևանք ադրբեջանական էթնիկ զտման և ռազմական գործողության վրա, դառնալով ցեղասպանության գործակից և պատասխանատու։
Այդ նույն Արևմուտքը աչք փակեց Ադրբեջանի բռնապետի ոչ ժողովրդավարական ընտրության վրա և առաջինը շնորհավորեց բռնապետին։
Այդ նույն Արևմուտքը՝ Ֆոն Դեր Լայենի տեսքով փարվեց բռնատեր Ալիևին՝ հայտարարելով ստրատեգիական գործընկերության և ակնհայտորեն ռուսական բովանդակությամբ ադրբեջանական նավթագազային առաջնահերթությունների մասին։
Արևմուտքի կրկնակի ստանդարտները, միջազգային իրավունքի և սկզբունքների բռնաբարման անհաղորդությունը կամ խուլի և կույրի վարքագծի դրսևորումը սպանում են հարգանքը և հավատը միջազգային կառույցների նկատմամբ, անգամ «ժողովրդավարություն» խիստ էլաստիկ հասկացության նկատմամբ ալերգիա առաջացնում:
Ի դեպ, այս օրերին ոստիկանական ուժերը խայտառակ բռնություններ և անհամաչափ գործողություններ են գործադրվում խաղաղ հանրահավաքների մասնակիցների նկատմամբ։ Հայաստանը վերածվել է համատարած ոստիկանապետության` արևմտյան գրանտներով «բարեփոխված» ոստիկանապետության։
Ոստիկանությունն, ըստ էության թքած ունի։ Համակարգը նման վարքագիծ և բռնություններ է գործադրում անգամ այն բանից հետո, երբ ՀՀ ոստիկանության անհամաչափ գործողություններն արձանագրվել են Freedom House-ի և Պետդեպ-ի զեկույցներում։
Իսկ իրականում, այսօր Հայաստանում ո՜չ թե Մարդու իրավունքների, ո՜չ թե ժողովրդավարության «խարխլման» հետ ենք առերեսվում, այլ սահմանադրական կարգի տապալման։
Հայաստանը հարաճող բռնապետություն է՝ խարսխված ոչ թե ժողովրդավարությանմ այլ՝ ուժային կառույցների վրա։
Ժողովրդավարական արևմուտքը կարծես թե չի տեսնում․․․ իսկ ավելի շուտ՝ տեսնում է այն, ինչ շահեկան է։
Կարծում եմ Արևմուտքը մտածելու բան ունի․ եթե նրանց պատկերացրած Ժողովրդավարությունը նիկոլի դեմքն ունի, ապա արթնացող հայ մարդն իրավունք կունենա կողմնորոշիչներ ճշտելու.
ENOUGH IS ENOUGH!!!!
Թբիլիսիում ընդդիմության փողոցային երթում ԵՄ անդամ երկու երկրի դեսպանների ներկայությունը շատ բանի մասին է»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները