Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը երթով գնում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու։
Նախքան ԵՊՀ հասնելը, Բագրատ Սրբազանը պատասխանեց լրագրողների հարցերին։
Հարցին՝ դուք հանդիպում ունեցաք ՀԱԿ անդամներ Լևոն Զուրաբյանի, Արամ Մանուկյանի հետ, ի՞նչ հարցեր են քննարկվել, նա պատասխանեց. «Գործընթացների վերաբերյալ, իրենց կեցվածքի, դիրքորոշման։ Բացի դա, մենք որոշակի երկար տարիների բարեկամություն ունենք։ Ի վերջո հոգևորական եմ չէ՞ ես , բարեկամություն, մտերմություն ունեմ։
Բնական գործընթաց է»։
Խոսելով վաղվա՝ քաղաքական կուսակցությունների հետ հանդիպման մասին, Բագրատ Սրբազանն ասաց. «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք։ Կուսակցությունները շատ են, հետևաբար ուզեցինք բոլորը ներկա լինեն՝ մեծ, փոքր, միասին որոշակի եզրահանգման գանք։
Ամեն ինչ հստակ, ուղղակի, որոշակի գնում է առաջ»։
Հարցին՝ քաղաքական ուժերի, հանրային գոիծիչների հետ հանդիպման ըթնացքում որո՞նք են առաջնային մտահոգությունները, որոնք ուղղում են իրենց, նա պատասխանեց. «Այս մարդկանց հեռացումը։ Այլ ծրագիր չկա»։
Հարցին՝ ելույթներից մեկում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՔՊ-ականների հետ, արդյո՞ք արձագանք եղել է, Բագրատ Սրբազանն ասաց. «Չէ»։
Բագրատ Սրբազանը նաև հայտարարեց. ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը սկսել ենք մեկ նպատակով և մեկ ծրագրով՝ կասեցնել այս ապօրինի գործընթացը և դրան որպես հետևանք, արդյունք այս իշխանության հեռացումն է։ Լուծում ուրիշ ձև չա։ Այսօր Կիրանցն է, վաղը մյուս տեղերն են, հետևաբար տեղայնացված չէ մեր խնդիրը լայն իմաստով։ Այո, մարդկային կյանքերն ու ճակատագրերն են, այդ պատճառով էլ սկսվել է Կիրանցից կամ Ոսկերապարի այս ամբողջ ընթացքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
- Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան
- Միջազգային ասպարեզում իրենք այլևս գործոն չեն․ Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. Այլևս հրամայական ու հրատապություն է ժամ առաջ հեռացնելու այս իշխանությանը
- Մեր անելիքներն կամաց-կամաց այն օրակարգն են տեղափոխվում, որին բոլորդ սպասում եք. Բագրատ Սրբազան
- Մենք պետք է հասնենք նրան, որ ինքը որևէ կերպ մեզ չներկայացնի. Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի մասին