Սփյուռքից աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։
«Շատ մեծ աջակցություն կա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անուններ չնշելով, քանի որ, իր խոսքով, իրավասություն չունի։
Ինչ վերաբերում է Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգելուն, Բագրատ Սրբազանն ասաց, «Դա մեծ դժբախտություն է։ Այս իշխանության հերթական անկամությունը։ Այս մարդիկ ոչ ամոթ ունեն, ոչ հասկացողություն։ Այնպես չէ, որ անակնկալ էր, խնդիր այն է, թե մեր պետության այս ղեկավարությունն ինչ է անում»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Փորձ է արվում ամբողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա՝ ընդ որում պառակտելով նրանց
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը դասախոսություն է կարդում ԵՊՀ բակում
- Ուզեցի բոլոր կուսակցությունները ներկա լինեն, միասին որոշակի եզրահանգման գանք. Բագրատ Սրբազանը` վաղվա հանդիպման մասին
- Ես այս պայքարից ոտք հետ դնողը չեմ, եթե մենակ էլ մնամ այս հրապարակում․ Բագրատ Սրբազան
- Շատ մեծ հանրահավաք կլինի․ Բագրատ Սրբազան