Գեղամ Նազարյան. «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ
«Կիրանցը իմ հայրենի գյուղն է և նրա շուրջ տեղի ունեցող ցավալի իրադարձությունները, բնականաբար, ինձ չեն կարող, մեղմ ասած, չանհանգստացնել և չհուզել։ Ես հիմա չեմ ցանկանում կրկին կատարվածը քննարկել, միայն ցանկանում եմ ասել, որ առաջինը հենց ես չէի ցանկանա, որ նման միջադեպ արձանագրվի, այն էլ լրատվամիջոցի և լրագրողի մասնակցությամբ։ Իհարկե, ոչ միայն չէի ցանկանա, որ այդպես լինի, այլ ցավում եմ տեղի ունեցածի համար»,-անդրադառնալով երեկ Կիրանցում կատարվածին՝ Armlur-ին տված հարցազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը։
Նա նշել է՝ հարգել, հարգում է, հարգելու է լրագրողի և մամուլի աշխատանքը։
«Միայն կցանկանայի որ դեպքին գնահատական տալուց առաջ ծանոթները, ընկերները կամ ում դու ընկեր ես համարում, կփորձեն պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ Մի պարզաբանում ևս, «Հայաստան» խմբակցությունը լքելու ցանկություն ու մտադրություն չունեմ։ Ինչ վերաբերում է այն ստոր լուրերին, թե ես իբր հնարավոր իմպիչմենտի դեպքում դեմ եմ արտահայտվելու կամ ձեռնպահ եմ մնալու, ապա կարճ և հստակ ասեմ` ես կողմ եմ արտահայտվելու։
Եվ ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր իմանալով, որ իմ և Նիկոլ Փաշինյանի միջև շատ վաղուց անձնական և ոչ անձնական որևէ հարաբերություն չկա, դիտավորյալ լուրեր են տարածում, թե մենք մտերմիկ հարաբերություններ ունենք»,-ասել է Նազարյանը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ
- Իշխան Սաղաթելյան. Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան