ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գուրգեն Արսենյանը կհանդիպեն Բագրատ Սրբազանի հետ, եթե...
«Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի, կմտածեմ, բայց նման անհրաժեշտություն չկա»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բագրատ Թունյանը պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է հանդիպել Բագրատ Սրբազանի հետ։
Ճշտող հարցին՝ օրակարգը պարզ չէ՞, Նիկոլ Փաշինյանի հարաժարականն է, Թունյանը պատասխանեց․ «Ես գիտեի, թե Կիրանցի, Ոսկեպարի, Տավուշի անվտանգությունն է»։
Թունյանը նշեց, որ շարժումն ընթանում է, մարդիկ իրենց տեսակետն են արտահայտում, անհնազանդության ակցիաներ են անում. «Սա շատ նորմալ է, եթե օրենքի հետ խնդիր է լինում, համապատասխան գործողություններ են լինում, ժողովրդավարական երկրին հարիր գործընթացներ են։
Հիմա եթե իրենց կհաջողվի ժողովրդի մեծամասնությանը համոզել կամ իմփիչմենթի գործընթացն ավարտին հասցնել, ինչքան գիտեմ ժամկետներ են նշում, այդ գործընթացը կարող են տանել առաջ, ոչ մի խնդիր չեմ տեսնում»։
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյաննը նույն հարցին ի պատասխան ասաց. «Անվանական ցանկը թող հրապարակի, ում հետ է ուզում հանդիպել»։
Ճշտող հարցին՝ եթե ձեր անունը հնչի, կհանդիպե՞ք, Գ. Արսենյանը պատասխանեց. «Կհնչի, կքննարկենք էլի»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ոչ բոլոր ՔՊ-ականների ցինիզմն է նվազել
- «Փաստ». «Գլուխը կախ, տնից՝ գործի, գործից՝ տուն». Խիստ հանձնարարական է իջեցվել բոլոր քպականներին
- «Հրապարակ». ՔՊ-ում մտահոգություն ունեն, որ իրենց դժվար է լինելու հակառակվել ժողովրդի պահանջին
- ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն իրենց հանձնարարությունը կատարում են, կարիք կա գործելու ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան
- «Հրապարակ». ՔՊ ադմինները ջնջել են ՖԲ-ի և տելեգրամյան «չաթերի» խոսակցությունները