Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
«ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Նախաձեռնության ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:
«31 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին։ Քաղաքացիների ձերբակալություններն ուղեկցվել են բիրտ ուժ կիրառելով, որի հետևանքով առնվազն երկու անձ ստացել է մարմնական տեսանելի վնասվածքներ:
Եթե դուք այդ կամ հաջորդ օրը եղել եք Կիրանցում, այս կամ այն կերպ տուժել եք ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք դիմել մեզ:
Մեր իրավախորհրդատուները կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գործով տուժողի կամ վկայի կարգավիճակ և հասնել ձեր իրավունքների վերականգնմանը:
•Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր օրինազանցները պատժվեն»,-նշում են նախաձեռնությունից։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
- Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
- Թաթոյան. Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս
- Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
- Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
- «Կիրանցը գրավողը», «Տավուշը հանձնողը», «Քաղաքացու վրա թքողը»՝ Կառավարության շենքի դիմաց ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Դատախազությունը Մհեր Գրիգորյանի գլխավորած սահմանազատման հանձնաժողովի դեմ հաղորդմանն ընթացք է տվել
- Ավետիք Չալաբյան. Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը սահմանազատման լիազորություն չունի