Հանրահավաքի մասնակիցը՝ Ալեքսանյանին. «Ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»
Քաղաքացի Լուսինե Հարոյանն արձագաքնել է ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի այն գրառմնաը, թե մայիսի 9-ի հանրահավաքի մասնակիցներին 3 հազար դրամ են բաժանել հանրահավաքին մասնակցելու համար ու գրել.
«Մայիսի 9-ին ես հրաժարվել եմ ինձ առաջարկած տուրը վերցնել, որպեսզի մասնակցեմ հանրահավաքին:
Մեկօրյա տուրի արժեքը 25000 դրամ է:
Ասեմ ավելին, ես երկու տուր կարող էի վերցնել այդ օրը՝ մեկը Գառնի-Գեղարդ, մյուսը՝ Սիթի տուր, որովհետև մայիսի տոներին ռուսներն այնքան շատ են, որ բոլոր տուր-ագենտները ընկած գիդ են ման գալիս:
Փաստորեն, ըստ էս թափոնի, ես հրաժարվել եմ 50000 դրամից, որպեսզի 3000 դրամ ստանամ»։
Նշենք, որ ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալքեսանյանը գրել էր.
«ՔԿ-ն պարզել է, որ բարեգործական ճաշարանի շահառուներին մայիսին 9-ին վճարել են 3000-ական դրամ, որպեսզի մասնակցեն Հանրապետության հրապարակի միտինգին։
Ամենախոցելի խավին են թիրախավորել՝ մեր աղքատ տատիկ-պապիկներին։
Խաչագողե՜ր։ Ուրիշ բառ չունեմ ասելու։ Սա է ձեր իսկական դեմքը, որ էդպես խնամքով փորձում եք թաքցնել դերասանական վատ խաղի տակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները