Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ. Մանվել Սարգսյան
Քաղաքագետ Մանվել Սարգսյանը գրում է.
«Նկատեցի, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության շուրջ քննարկումները սկսում են գնալով ավելի ռացիոնալ բնույթ ստանալ։ Սա հուսադրող է. խոսակցությունները դուրս են գալիս մեր քաղկենիներին բնորոշ հասկացություններից՝ հոհատու, դավաճան, թուրք և այլն։ Փորձեր են արվում հասկանալու իշխանությունների քաղաքական պրակտիկայի խորքաըին էությունը, որը երբեմն անվանում են «Ադրբեջանին խաղաղության պարտադրել»։
Ես ել եմ ուզում եմ մի քանի բառ ասել. Նկատելի է, որ Հայաստանի վարչապետը կարծում է, որ Ադրբեջանին 29800 քառակուսի կիլոմետր տարածքի խնդիրներից դուրս որևէ պահանջ ներկայացնելուց հրաժարվելը բավարար է խաղաղության պայմանագրի կնքման համար։ Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանին պատերազմ սկսելու ցանկացած պատճառից զրկելու քաղաքականություն է տարվում։ Ենթադրվում է, որ դա կդարձնի պատերազմը «ոչ լեգիտիմ» և անհնարին։ Ադրբեջանի հետ սահմանազատման խնդրին կարևորելը բխում է հենց վերը նկարագրված տրամաբանությունից։ Ենթադրվում է, որ սկսված գործընթացում ձևավորվում է «խաղաղության պարտադրման» մեխանիզմ։
Բայց կարծես թե հաշվի չի առնվում մի կարևոր հանգամանք՝ Ադրբեջանը չունի նույն շահագրգռվածությունը սահմանազատման հարցում, ինչ Հայաստանը, քանի որ դրանով չի սահմանափակում իր պահանջները Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանի համար Հայաստանի հետ հարաբերությունների խնդիրը շատ ավելի լայն է, քան սահմանների խնդիրը։ Նա մարտահրավեր է նետում հայկական պետության բուն օրինականությանը։ Եվ նա նպատակաուղղված մարտահրավեր է նետում դրան: Իսկ սահմանը Հայաստանին ադրբեջանական «տիրական» բարքերին ընտելացնելու դաշտ է։
Այնպես որ, Հայաստանը չպետք է շատ տարվի ու ժամանակին հասկանա, որ իրեն ուզում են պատին դեմ տալ՝ շրջանցելով սահմանազատված սահմանները։ Բայց առայժմ մեր իշխանությունների հավատը սահմանազատման փրկարար իմաստի նկատմամբ անսասան է։ Իրականում, սեփական գոյության օրինականությունը որոնվում է անցնող աշխարհի տրամաբանության մեջ:
Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում խնդիրը ոչ թե տարածքներն էն, այլ պետություն ունենալու իրավունքը։ Ե՛վ տարածքների ձեռքբերումը, և՛ դրանց հանձնումը այժմ չեն լուծում ազգի հրատապ խնդիրը։ Հին աշխարհն այլևս գոյություն չունի, բայց նորում հայերը դեռ պետք է ձեռք բերեն այդ իրավունքը»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
- Կիրանցը բաժանում են երկու մասի, սա է սրանց սահմանազատումը, 4 գյուղ հետ ենք վերցնում, չէ՞. Գառնիկ Դանիելյան
- «Պիլոտային սահմանազատումը» իրականում Հայաստանը մաս-մաս կտրտելով թշնամուն տալու գործընթաց է. Արթուր Խաչատրյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները