Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան
Հայաստանում ավելացել են քիմիական ու այլ նյութերից, խոտաբույսերից թունավորման դեպքերը։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետը հորդորում է ազգաբնակչությանը զգույշ լինել սննդում օգտագործելու նպատակով խոտաբույսեր հավաքելիս, ինչպես նաև պահպանել անվտանգության կանոնները թունաքիմիկատներն օգտագործելիս։
«2023-ին գրանցվել է քիմական թունավորումների 890 դեպք, այդ թվում ալկոհոլային, այլ կամ չճշտված նյութերից, դեղորայքից, թմրամիջոցներից, թունաքիմիկատներից, օճառներից, մաքրող միջոցներից, խոտաբույսերից թունավորման դեպքերն են»,-նման տվյալներ ներկայացրեց կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է 887 դեպք։
«Եթե ընդահանուր նայենք դեպքերի վերլուծությանը, ապա ունենք թունավորումների 1.2 անգամ աճ այլ կամ չճշտված նյութերից, 2.8 անգամ աճ՝ խոտաբույսերից թունավորումներից, թունաքիմիկատներից թունավորումների դեպքերը գտնվում են միևնույն մակարդակի վրա։ Փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը»,-ասաց նա։
ՀՎԿԱԿ ներկայացուցիչը մանրամասնեց՝ գժախոտը սպիտակ ծաղիկներ ունեցող բույս է , որի ծաղիկները բացվում են երեկոյան, լավ բույր ունեն, քացր են, սերմերը փշի տեսքով են։
«Այդ քաղցրության հետևանքով է, որ փոքրրեը ուտում են, նաև հյուրասիրում են իրենց հասակակիցներին։ Այն ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է երեխայի մոտ առաջացնել հալյուցինացիաներ, նյարադային համակարգի լուրջ բարդություններ»,-ասաց Աբովյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան