Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
«Ձերբակալվածների մասով հենց այս պահին էլ իրականացվում է աշխատանքը, հենց այս պահին էլ իմ գործընկերները քննչական բաժիններում տարբեր քննչական գործողությունների են մասնակցում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց «Հինգ Իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ 30-ից ավել փաստաբան է միացել «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությանը;։
Մելիքյանը հայտնեց, որ փաստաբանական խմբի արձագանքման ուշացման հարցերը լուծել են, որպեսզի մարդիկ ոստիականական բաժանմունքներում միայնակ չլինեն;
«Այս շաբաթների ընթացքում 300-ից ավել բերման ենթարկված են եղել»,-հայտնեց Մելիքյանը
Նա տեղեկացրեց, որ ներկա պահին ձերբակալման մեջ են մնում «Ազատազենի» ՀԿ-ի անդամները՝ Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը, Յայկ Մեսրոպյանը, ինչպես նաև Վահագն Չախալյանը և իր կողմնակիցները։
Փաստաբանը տեղեկացրեց, որ օրվա ընթացքում 10 զանգ են ստանում և ազդանշան տալու համար մարդկանց մեքենաները տանում են տուգանային հրապարակ։
«Այսօր մի քաղաքացի էր զանգել, անունը չեմ ուզում տալ, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ, այդ մեքենայով եմ իմ տունը պահում»,- ասաց Մելիքյանը;
Հարակից հրապարակումներ`
- Հորդորում ենք ձեր հեռախոսներին տեղադրել գաղտնաբառ. Հինգ իրավապաշտպաններ
- Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանին.Հայտարարություն
- «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են. Ռուբեն Մելիքյան