Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
«Մինչև էս վերջերս՝ խուլիգանությունն իսկապես խուլիգանություն էր։ Սկսած մի քանի ամիս առաջվանից, հիշում եք՝ Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը եթերում կոշտ քննադատություն հնչեցնելիս՝ ինչ-որ արտահայտությունների համար որակում են՝ «խուլիգանություն»»,-Սուրբ Աննա եկեցեցու դիմաց հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա հայտնեց, որ «Խուլիգանություն» հանցակազմը իշխանություններն օգտագործում են քաղաքական ընդդիմախոսների դեմ պայքարելու համար;
Մելիքյանը հիշեցրեց, որ Սամվել Վարդանյան ավտոբուսի մեջ ՔՊ-ական պատգամավորին տեսնելուց, կոշտ քննադատության է ենթարկում և կրկին նրա արարքը «խուլիգանություն» է որակվում ։
«Բա ձեր արածը խուլիգանությո՞ւն չէ։ Ձե՛ր արածն է ստահակություն»,- ասաց Մելիքյանը՝ նկատի ունենալով իշխանություններին։
Հարակից հրապարակումներ`
- Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
- Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
- Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
- Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի