Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է. Դանիական պարբերականը՝ Փաշինյանի մասին
Նիկոլ Փաշինյանի՝ Դանիա կատարած այցին ու դրա ընթացքում «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին մասնակցությանն ու դրա դեմ բողոքի ակցիային անդրադարձել է դանիական պարբերականը։
Հրապարակելով Նիկոլ Փաշինյանի ու գագաթաժողովին նրան մասնակցելու հրավիրած ՆԱՏՕ-Ի նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր Անդերս Ֆոգ Ռասմուսենի լուսանկարը՝ դանիական Ekstrabladet.dk պարբերականը գրել է.
«Ֆոգի վայրենի ընկերը. Նա ստախոս է»։
«Մարդու իրավունքները գտնվում են ճնշման տակ, ասում է միջազգային կազմակերպությունը։ Ֆոգը պնդում է, որ աշխատում է բոլորի համար, ովքեր ցանկանում են ժողովրդավարություն տարածել։ Ekstra Bladet-ը գնացել է ժողովրդավարության կոնֆերանսին և տեսել խնդիրներ»,-գրում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Դանիայում Նիկոլ Փաշինյանին հայ համայնքի մի քանի ներկայացուցիչներ դիմավորել են «ստախոս» ու այլ արտահայտություններով։
Ekstra Bladet-ի լրագրողը զրուցել է ակցիայի մասնակից կանանց՝ Էմմայի ու Անահիտի հետ։ Էմման ասել է՝ Նիկոլ Փաշինյանն ավելի շուտ հակառակն է, քան ժողովրդավարը, նրան քննադատելու համար Հայաստանում ծեծում են ու բանտ նստեցնում։
Նման համաժողովին Փաշինյանի մասնակցությունը նրանք վատ կատակ են որակել, որը ստվեր է գցում միջոցառման վրա։
«Մարդիկ պետք է հասկանան, որ նա չի ներկայացնում հայ ժողովրդի մեծամասնությունը։ Ցավոք, արևմտյան լրատվամիջոցներում դուք չեք կարող կարդալ նրա դեմ բողոքի գործողությունների մասին։ Երեկ Հայաստանում ընկերներիս բռնության են ենթարկել, նրանք դեռ բանտում են։ Նա ստախոս է»,-ասել է Էմման։
Ի դեպ Փաշինյանի ու Ռասմուսենի լուսանկարի տակ նաև մեկնաբանություն կա.
«Ֆոգը և նրա հաճախորդը այս տարվա սկզբին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ: Արդյո՞ք նա մեծ դեմոկրատն է։ ԵՄ-ն և Ֆոգը նրան տեսնում են որպես կամուրջ դեպի արևելք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները