Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
«Կիրանցեցի Նվարդ Սիրունյանը 5 տարի գործունեությունից հետո դադարեցրել է սեփական խանութի աշխատանքը, մեկ ամիս առաջ կողպել է խանութի դռները և այլևս չի սպասարկում բնակիչներին»- ասվում է Կիրանց գյուղից հեռարձակած Factor.am-ի ռեպորտաժի մեջ։
Նվարդ Սիրունյանը հայտնել է, որ այն պահից հետռո երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իբր իր խանութը գտնվում է ադրբեջանական գյուղի տարածքում, որոշել է դադարեցնել աշխատանքները և սպասել վերջնական հստակեցումների։
Սիրունյանը լրագրողին հայտնեց, որ իրեն խանութի դիմաց փոխհատուցում պետք չէ։
Արձագանքելով Փաշինյանի այն հայտարարությանը, թե 4 հատվածների սահմանազատումը հաջողություն է՝ խանութի սեփականատերն ասաց. «Իրա համար է հաջողություն, իր երազանքների իրականացման համար»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
- Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
- Իբր 25 հեկտար հող են վերադարձրել Կիրանցին, բայց դա մեր ականապատ հողն է, մեր հսկողության տակ է եղել, դա մեր հողն է. Կիրանցի բնակիչներ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան