«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
Ոստիկանները տուգանում կամ տուգանային հրապարակ են տեղափոխում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին աջակցող վարորդներին, ովքեր Սուրբ Աննա եկեղեցու հարակից խաչմերուկում ազդանշան են տալիս։
«Քաղաքացին նոր հայտնեց, որ ազդանշան տվող մեքենաների վարորդներին ոստիկանները կանգնեցնում ու տանում են տուգանային հրապարակ»,- Սուրբ Աննա եկեղեցու մոտ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման պայքարի հերթական օրվա ամփոփիչ հավաքին հայտարարեց իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հավաքի մասնակիցներից մեկը հարցրել է ոստիկաններին, թե ինչու են կանգնեցնում և տուգանում, ասել են, որ ազդանշան տալը օրենքով սահմանված կարգով խախտում է համարվում։
«Ասում եմ՝ մինչ այս խախտում չէր, հիմա որ շարժում է, հայրենակիցներն էլ ողջունում են ազդանշանով, խախտո՞ւմ է։ Կոնկրետ քաղաքական հետապնդում է տեղի ունենում այն հայրենակիցների նկատմամբ, որոնք աջակցում են շարժումը»,- ասաց շարժման մասնակիցներից մեկը։
Կին վարորդը պատմեց, որ ազդանշան է տվել եկեղեցու մոտ՝ ողջունելով հավաքի մասնակիցներին. «Ոստիկանն ինձ կանգնեցրեց՝ ասելով խախտում եմ ոմանց անդորրն իմ ազդանշանով, խնդիր եմ առաջացնում երթևեկության համար։
Ինձ տուգանել են 5000 դրամով, բայց ես արձանագրությունը չեմ ստորագրել, համաձայն չեմ»։ Նա կարծում եմ, որ այսպես ճնշում եմ շարժման աջակիցներին։
Հարակից հրապարակումներ`
- Մի քաղաքացի էր զանգել, ասում էր՝ գնալու եմ ինքնահրկիզվեմ. Ռուբեն Մելիքյան
- Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
- Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին