Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
Մայիսի 16-ին, ժամը 19.10-ին, ՆԳՆ Ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ:
Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը գրել է.
«Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին: Կառավարության շենքի մոտակայքից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվել էին երկու անչափահաս և մեկ 18 ամյա ակտիվիստ երիտասարդ, որոնք հող հանձնողի նկարով պաստառներ էին բաժանում: Այժմ տղաները բարեբախտաբար ազատության մեջ են:
Խոսքս ուղղում եմ ոստիկանության ապօրինի հրամաններ կատարող խամաճիկ աշխատակիցներին.
Տղե՛րք, դադարեցրեք ապօրինութունները, ամեն բան ունի սկիզբ և վերջ, պատասխան եք տալու...»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրապետության Հարապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել… Նարեկ Մալյանը
- Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
- Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
- Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
- «Հերիք ա, հերիք ա». Ոստիկանը՝ հրապարակից մեքենայից բերման ենթարկվածների քանակն ապահովելուց հետո
- Այսօր 171 քաղաքացի բերման է ենթարկվել,բոլորն այս պահին ազատ են արձակվել․ Դանիելյան
- Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ
- Ոստիկանության բաժիններ բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվում
- Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիայի 88 մասնակից
- Ցուցարարին բերման ենթարկելու համար իրար հեծնող բեռետ տեսա՞ծ կայիք. Ռուբեն Մխիթարյան