Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
«Որպես հայ պարտավոր ենք լինել այսօր մեր պետության, եկեղեցու, Բագրատ Սրբազանի կողքին»,- լրագրողների հետ զրույցում ասաց երգչուհի Ալլա Լևոնյանը, ով մասնակցում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մշակութային գործիչների հանդիպմանը։
Նա հիշեցրեց, դարեր շարունակ հայը չունենալով պետականություն՝ եկեղեցին է եղել հային պահպանողը, օրհասական պահերին եկեղեցին է եղել հայի կողքը։
«Ուրեմն ինչքան ծայրահեղ, օրհասական է վիճակը, որ եկեղեցին որոշել է առաջնորդել այս շարժումը։ Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սա ազգային ազատագրական սրբազան պայքար է հանուն մեր ինքնության»,- ասաց Լևոնյանը։
Երգչուհու խոսքով, պետք է միանալ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը ու միասին կերտել վաղվա օրը, մեր երեխաների ապագան, լինել սահմանամերձ հայրենակիցների կողքին։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
- Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
- Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
- Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն