Բագրատ Սրբազանն իր զորակցությունը հայտնեց Բաքվի բանտերում գտնվող Արցախի ղեկավարությանը, Հայաստանի քաղբանտարկյալներին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն իր զորակացությունը հայտնեց Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը, Հայաստանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին։
«Մեր զորակցությունն ենք հայտնում բոլոր քաղբանտարկյալներին՝ լինեն Բաքվի բանտերում, թե Հայաստանի բանտերում։
Անհիմն մարդկանց կալանավորել են։ Մամիկոն Ասլանյանն ինչո՞ւ է կալանավորված՝ ընտրված քաղաքապետ։
Արմեն Աշոտյանը ինչո՞ւ է կալանավորված․ ինչ-որ զանցանքի մեղադրանքով, որը ինչ-որ նյութական բանի մասին է, որը տեղի չի էլ ունեցել՝ ըստ գործի։
Նարեկը Մալյան․ տուժող չկա, ոչինչ չկա, կալանավորված է՝ ինչի՞ համար։ Դատված է այլևս։
Նարեկը Սամսոնյան, Վազգենը Սաղաթելյան՝ բռնկված խոսքի համար։
Կալանքը կիրառում են որպես պատժի միջոց, ոչ որպես ինչ որ բան կանխելու համար։ Ինչո՞ւ եք նախնական կալանքի տակ պահում մարդկանց առանց պատճառի։ Ուղղակիորեն, զուտ պատժելու համար։ Սա անընդունելի է որևէ մեկի պարագայում։ Պատժի գործիք է սա։
Ուրիշներն էլ կան՝ տնային կալանքի տակ։ Սա բռնապետական համակարգի արտահայտումն է, որն ամեն օր տեսնում ենք մեր կյանքում»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին
- Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին եթերում ինչ-որ արտահայտությունների համար որակում են «խուլիգանություն». Ռուբեն Մելիքյան
- Մալյանի զգուշացումը ՔԿՀ-ից. Ամբողջ գործակալական ռեզիդենտուրան տեղափոխվելու է ՀՀ տարածք
- Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 5 ամսով երկարաձգվել է
- Սա Հուդայի պատմությունն է, ուրիշ բան որ չեն արել, Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել. Բագրատ Սրբազան
- Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգվել է
- Ազատություն Բաքվի և Երևանի բանտերում գտնվող քաղբանտարկյալներին». Ակցիա՝ Երևանում
- Անկարայի և Բաքվի շահերը սպասարկող ռեժիմն այսպես, թե անպես պետք է հեռացվի. Արմեն Մանվելյան
- Սաղաթելյանը և Սամսոնյանը բոլոր կետերով համապատասխանում են ԵԽԽՎ-ի սահմանած «Քաղբանտարկյալի» չափորոշիչներին. Մելոյան
- Դատավորն ինքնաբացարկ հայտնեց. Սաղաթելյանի ու Սամսոնյանի գործով նիստն ավարտվեց
- Բագրատ Սրբազանը Սամսոնյանի ու Սաղաթելյանի դատավորին հորդորեց վաղը գործել խղճի մտոք
- Եթե ՔՊ-ականներն ապաշխարեն, և եթե ժողովուրդը դրա դիմաց ների իրենց, ես ո՞վ եմ, որ չներեմ. Արմեն Աշոտյան
- Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի
- Հոգով, մտքով, խղճով և աղոթքներով ձեզ հետ եմ․ Արմեն Աշոտյան
- Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
- Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան