Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքի ժամանակ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմեց ԱԱԾ-ին՝ թույլ տալ գնալ և տեսակցել «Զվարթնոց» օդանավակայանում մոտ մեկ ամիս հացադուլ իրականացնող ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին:
«Վերսին մեկ անգամ ևս խնդրում եմ դադարեցնել հացադուլը։ Դիմում եմ ԱԱԾ-ին՝ թույլ տալ գնալ, հանդիպել Լեոյի հետ, փորձել համոզել դադարեցնել հացադուլը, գոնե այս փուլում վերադառնալ Փարիզ, կազդուրված նորից վերադառնա Հայաստան»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին ապրիլի 22-ին Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ՝ պատճառաբանելով, թե իր մուտքը ՀՀ արգելված է։ Ի նշան բողոքի՝ Լեո Նիկոլյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, թե ինչ հիմքով է արգելվում իրեն մուտք գործել հայրենիք:
Հարակից հրապարակումներ`
- «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է
- Ահազանգ. Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է
- Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
- Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանն արդեն 7-րդ օրն է, ինչ հացադուլի մեջ է
- Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը
- Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան