Իշխան Գևորգյանն ու մյուսներն ազատ են արձակվել
Ապօրինի զենք-մենքի անհիմն կասկածանքով ձերբակալված Իշխան Գևորգյանը, Անդրանիկ Եղոյանը, Հրաչյա Թովմասյանը, Գարի Ավագյանը և Հայկ Մեսրոպյանը քիչ առաջ ազատ արձակվեցին: Այս մասին տեղեկացնումէ «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության անդամ Վարազդատ Հարությունյանը։
«Տարոսը մյուս քաղաքական բանտարկյալներին»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ի երեկոյան Իշխան Գևորգյանին ու ընկերներին բերման են ենթարկել, ապա ձերբակալել այն պահին, երբ տղաները պարկերում ավազ էին լցնում։
ՔԿ-ից ասացին՝ ունեցել են ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու հիմնավոր կասկած։ Սակայն անձնական խուզարկությամբ որևէ բան չեն հայտնաբերել։
Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Քրեական օրենսգրքի 335 -րդ հոդվածը վերաբերում է Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը։
Հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Ապօրինի կերպով հրազեն (բացառությամբ քաղաքացիական ողորկափող հրազենի, դրա փամփուշտների կամ դրա բաղկացուցիչ մասերի), դրա հիմնական բաղկացուցիչ մաս, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտ, պայթուցիկ նյութ կամ պայթեցման սարք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ կրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Գևորգյանին բերման են ենթարկել պարկերում ավազ լցնելիս. Փաստաբան
- ՔԿ. Իշխան Գևորգյանն ունի ձերբակալվածի կարգավիճակ
- Իշխան Գևոգյանին 72 ժամով ձերբակալել են
- Ոստիկաններին բացատրեցի, որ զոհված զինվորի ծնողին երբևիցե մատով չպետք է կպնել. Իրեն շղթայած ազատամարտիկ
- Զինվորի մորը նեղացրել են. Քաղաքացին շղթայով միայնակ փակել է փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին
- Իշխան Գևորգյան. Ու ասեք որ դուք այս ամենի հետ հաշտ չեք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան