Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
«Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը։ Մշակութը քաղաքականություն է, մշակութային քաղաքականությունը որոշում է ողջ քաղաքակրթական միջավայրը, որում մենք ապրում ենք»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու մտավորականների հանդիպմանն ասաց երգերի հեղինակ, երգչուհի Լիլիթ Բլեյանը։
Նա նշեց, որ ամեն մեկը պետք է իր միջավայրում՝ բեմում, ցուցասրահում կամ այլուր, զբաղվի այդ քաղաքականությամբ. «Չգիտեմ՝ կարող է կես տարուց օգուտ տա, բայց կտա։ Նաև ինքնամաքրման պրոցեսը։
Ամեն մեկը պետք է իր շուրջն առողջացնի, ստեղծի առողջ միջավայր։ Ցանկացած մարդ, որ ոլորտում ուզում է լինի, չխուսափելով ու չվախենալով քաղաքականացվելու տերմինից, առողջացնի իր միջավայրը։ Այդպես կարող ենք շատ ավելի հեռուն հասնել։
Այս պրոցեսն ինձ համար ջարդող, փշրող չէ` բուժող է»։
Հարակից հրապարակումներ`
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
- Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
- Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ