Լրագրողներ Մերի Մանուկյանն ու Նարե Գևորգյանը ճանաչվել են տուժող
Անհնազանդության ակցիաների ընթացքում ոստիկանների կողմից բռնության ու վթարի ենթարկված լրագրողներ Նարե Գևորգյանն ու Մերի Մանուկյանը ճանաչվել են տուժոց։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասնում է.
«Առավոտյան 24News -ի լրագրող Մերի Մանուկյանի հետ այցելինք քննչական, ճանաչվեցինք տուժող մայիսի 13-ի միջադեպով նախաձեռնված քրեական վարույթով, տեղը-տեղին հարցաքննվեցինք, հետո ուղեգրվեցինք դատաբժշկական փորձաքննության ու կարգով-կանոնով փորձաքննվեցինք։
ՀԳ. Վարույթը նախաձեռնվել է պաշտոնական դիրքի չարաշահման փաստով (հոդված 441), սակայն մեր կարծիքով՝ առկա է մեկ այլ հանցակազմ՝ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը (հոդված 237)»։
Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր.
«MediaHub.am-ի լրագրող Նարե Գևորգյանին ոստիկանության մեքենայով հարվածելու դեպքի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրագրողը ճանաչվել է տուժող, որի իրավունքների պաշտպանությունն ապահովում ենք ես եւ Ռուդիկ Դոլունցը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանական մեքենան հետիոտնի անցման վրա վրաերթի է ենթարկում MediaHub.am լրագրող Նարե Գևոգյանին
- Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում