Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
Այսօր առավոտից Կիրանցի բնակչները կրկին դուրս են եկել փողոց։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել էր գյուղ՝ լսելու նրանց մտահոգությունները։ Սակայն երբ սկսեցին բնակիչները հարցեր հնչեցնել, նա հեռացավ մի կողմ՝ բնակիչներին թողնելով մենակ իրենց բազմաթիվ հարցերի ու մտահոգությունների հետ։ իսկ բնակիչներն անընդհատ նույն հարցերն էին տալիս՝ ո՞վ է տալու անվտանգության երաշխիքներ, որտե՞ղ է կանգնելու հայ սահմանապահը, ինչպե՞ս են իրենց երեխաների հետ ապրելու թշնամու նշանառության ներքո։
Գյուղացիների հետ է նաև Կիրանցի երիտասարդ բնակչուհի Գոհար Վարդանյանը։ Նա սահմանազատմամբ նշանակված սահմանից այն կողմից մի քանի լուսանկարներ է արել ու հրապարակել ֆեյսբուքյան իր էջում.
«Իմ կանգնած տեղը Ադրբեջան է:
Կիրանցի դպրոցը Ադրբեջանից:
Իմ կանգնած տեղը Ադրբեջան է:
Ադրբեջանից կիրանցեցիների տները»։
Հարակից հրապարակումներ`
- Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
- Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին