Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
«Կիրանցում ոնց ուզում են, ընենց սահմանը գծում են։ Անվտանգության երաշխիք չեն տալիս»։
«Թուրքը որ եկավ ըստեղ կանգնեց, ո՞նց ենք ապրելու։ Իմ երեխեն կապրի՞ ըստեղ»։
Այս ու այլ հարցեր են հնչեցնում կիրանցիները՝ ուղղված գյուղ այցելած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանին։
Մինչ տղամարդիկ հարցեր են տալիս, մտահոգություններ հնչեցնում, կանայք մի կողմ քաշված լալիս են։
Սանոսյանն ասաց՝ սահմանապահ են կանգնեցնելու, հենապատ են կառուցելու։
«Այստեղ մարդիկ են ապրում, ի տարբերություն մյուս կողմի՝ որտեղ մարդ չկա»,-ասաց Կիրանցի կին բնակիչներից մեկը։
«Ջուրը մեզ տանի, բոլորի դեմ պայքարում ենք, ադրբեջանցու, մեր կառավարության, ոստիկանների, 320 հոգով պայքարում ենք»։
Մինչ բնակիչերը բողոքում էին, Սանոսյանը հեռացավ։
Ուղիղ միացումը՝ լրագրող Անի Գևորգյանի։
Հարակից հրապարակումներ`
- Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
- Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
- Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան