«Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Քաղաքական որոշ ուժեր հանդիպումների արդյունքում որոշ պահանջներ են ներկայացրել Բագրատ սրբազանին` խոստանալով դրանք ընդունելու դեպքում քաղաքական պատասխանատվություն ստանձնել՝ հայտարարելով սրբազանի թեկնածությանն աջակցելու մասին, ինչը ենթադրում է նաև խորհրդարանին կոչ անել` գնալ սահմանադրական փոփոխությունների, որպեսզի երկքաղաքացիության դեպքում առաջադրման արգելքը սահմանող դրույթը հանվի։
Մասնավորապես, Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկները եղել են երկուսը՝ առաջինը, որ պետք է սրբազանը հստակ տարանջատվի նախկիններից և հայտարարություններ անի, որ իր գլխավորած շարժման արդյունքում չեն կարող նախկինները շահել և պետական կառավարում ստանձնել։
Երկրորդ առաջարկը եղել է շարժման համակարգող կամ աջակիցների խորհուրդ ստեղծելը, որտեղ կընդգրկվեն շարժման աջակից ուժերի ներկայացուցիչները, որոնք մասնակցություն կունենան գործընթացին` իբրև խորհրդակցական մարմին, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ժամանակին ստեղծել։
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանն այս օրերին հանդիպում է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիա կայանա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։