Մի շարք ոստիկաններ անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, ծնողներին են սպառնացել՝ զրկել ծնողական իրավունքներից. Փաստաբան
«Ոստիկանական բաժիններում մթնոլորտը տարբեվում է այն իրականությունից, որ տեսնում ենք կարմիրբերետավորների գործողությունների դեպքում։ Շատ ոստիկաններ այլ ձև են մտածում»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին հայտարարեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը, ով այն հինգ փաստաբաններից է, որոնք նախաձեռնել են իրավական աջակցություն շարժմանը։
Միաժամանակ նա այլ տեղեկություն ներկայացրեց. «Մեզ տեղեկացրել են, որ ոստիկանական որոշ բաժիններում մի շարք ոստիկաններ անցել են սահմանները. անչափահաս երեխաների հետ կապված սպառնալիքներ են հնչեցրել, որ այնպիսի իրավիճակ կստեղծեն, որ նույնիսկ դպրոց չեն կարողանա հաճախել, ծնողներին են սպառնացել, որ կզրկեն ծնողական իրավունքներից։
Կոչ եմ անում, հորդորում եմ ոստիկաններին՝ տղերք՝ խելքներդ հավաքեք գլուխներդ, ո՞ւմ եք պաշտպանում, մի խմբակի ու դրա առաջնորդի՞ն, որի գործողությունների, անգործության հետևանքով հայրենիքն օր-օրի փոքանում է»։
Նա հայտարարեց, որ ազատ են արձակվել «Ազատազէն» կրթական հասարակական կազմակերպության տղաները, իսկ անազատության մեջ է մնում Վահագն Չախալյանն ու իր ընկերները։
«Վահագն Չախալյանին կալանքի միջոնորդություն է ներկայացվել։ Միջնորդությունն անհիմն է, հույս ունեմ, որ նա կազատվի։ Իսկ իր ընկերների հետ կապված, կարծում եմ, կալանքի միջնորդություն չի լինի և ժամը լրանալու հետո կլինեն ազատության մեջ»,- ասաց Ս.Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
- Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
- Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
- Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
- Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել․ Գառնիկ Դանիելյան
- Ոստիկանությունն անչափահասների բերման ենթարկեց Նոր Նորքի 1-ին զանգվածից. Ահազանգ