Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ
«Պարոն Ղալումյանն ասեց, որ դուք ցույց եք արել, դրա համար Ալիևը էս նախագծով ա գծում, մալադեց Ալիևին․․․ դա խելացի մարդու ասած ա՞»,-Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի խոսքերը փոխանցեց Կիրանցի բնակիչներից մեկը։
Մյուս բնակիչը կրկնեց. «Երեկ էր ասում Ղալումյանը՝ Բաքուն տեսավ, որ այստեղ ակտիվ եք, շարժման մեջ եք, դրա համար տենց գցեց քարտեզը»։
Հիշեցնենք, որ երեկ մի քանի կիրանցիներ հանդիպել են Տավուշի մարզպետի հետ։ Հանդիպումից կիրանցիները դժգոհ են եղել, քանի որ կրկնել է նույն բաները, ինչ արդեն ասվել է՝ գյուղը դպրոցի մոտով կիսվում է երկու մասի, տներ են մնում ադրբեջանական կողմին։
Հարակից հրապարակումներ`
- «Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
- Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
- Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
- ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
- Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
- Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
- Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»
- Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին