Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
«Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ»,-ի պատասխան վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկությունների՝ հայտարարում է Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանը։
Նա նշում է.
«Կառավարության ղեկավարի աշխատակազմի կողմից երեկվա տարածված հայտարարության մեջ ասվում է.
«Կիրանցի համար նպաստավոր լուրը մասնավորապես այն է, որ մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, կվերադարձվեն գյուղին»։
Տարածքից անտեղյակ մարդու մոտ տպավորություն է ստեղծվում, թե այդ հողերը եղել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և սահմանազատման և սահմանագծման արդյունքում անցնելու են Հայաստանին:
Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո, հողերի մի մասը եղել են ականապատ, մի մասում տեղակայված են մեր զինված ուժերը, իսկ մի մասն էլ օգտագործվելուց են եղել գյուղացիների կողմից»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին