Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը զբաղեցնող Գնել Սանոսյանն այցելել է սահմանապահ Կիրանց գյուղ, որի բնակիչների տները, դպրոցը հայտնվում են թշնամու թիրախում սահմանազատման հետևանքով։
Լրագրող ԱՆի Գևորգյանի ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակումից տեղեկանում ենք, որ Կիրանցի բնակիչ տղամարդիկ հետաքրքրվում են, թե որտեղ են տեղակայվելու հայ սահմանապահները, քանի որ մինչ այս տեղակայման դիրքրեն անցել են Ադրբեջանին։
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ուսումնասիրելով սահմանազատման հետևանքները, հայտարարել էր.
«Մեր ուսումնասիրությունների համաձայն՝ այս լուծումների արդյունքում, օրինակ, Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս, որոնց նկատմամբ օրինական իրավունքներ ունեն Կիրանցի բնակիչները։
Մոտ 15 տուն հայտնվում է ադրբեջանական անմիջական դիտարկման ներքո և անմիջապես սահմանին։
Ադրբեջանական թիրախի ներքո է հայտնվում Աճարկուտ գյուղը և այլն:
Կառավարության ղեկավարի աշխատակազմի երեկվա հայտարարությունը մոլորեցնող է այն առումով, որ տպավորություն է ստեղծում, թե ադրբեջանականից ՀՀ վերահսկողությանն է անցնում 25 հեկտար հողատարածք: Մինչդեռ, մեր պարզած ճշգրիտ տվյալներով՝ այդ հողատարածքն ի սկզբանե գտնվել է Հայաստանի վերահսկողության ներքո. այն պարզապես եղել է ականապատ տարածք»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է, որ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է
- Փաշինյանի հայտարարությունից հետո կիրանցցին կողպել է իր խանութի դռները
- Տավուշի մարզպետի հետ հանդիպումից կիրանցիները դուրս են եկել նեղված, հուզված, վրդովված. Դանիելյան
- Մենք ծախվող մարդիկ չենք, եթե ինքը ծախվող ա, խնդիր չկա, թող ծախվի, մենք մեր հողը չենք ծախում․ Կիրանցի բնակիչ
- Էս զոնտիկը տալու եմ մարզպետի ճկատին, եթե ասի տունդ թող՝ փող կտամ. Կիրանցեցի կին
- Հայաստանն ու Ադրբեջանը Արձանագրություն են ստորագրել․ ՀՀ ԱԳՆ