Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է. Աշոտյան
«Շարժումից իմ ակնկալիքները նույնն են, ինչ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներինը` վերականգնել հայի բարոյականությունը և Հայոց պետության արժանապատվությունը։ Եվ այս նպատակներին հասնելու համար վճռորոշ է Փաշինյանի հեռացումը իշխանությունից»,- ասել է քաղբանտարկյալի կարգավիճակում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով շարունակում է քաղաքացիներից իրենց հուզող խնդիրների վերաբերյալ հարցեր ստանալ ու պատասխանել դրանց։
«Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց սրբազան կոչվեր»,- նշել է նա։
Արմեն Աշոտյանը պատասխանելով հարցերից մեկին՝ ասել է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի դիրքորոշումները և գնահատականները տեսանելի են, հստակ և շիտակ։ Նրանք թելադրված են թե քրիստոնեական ուսմունքով, թե սեփական ժողովրդի պատմության։ Նրանց ծառայությունը ոչ միայն «վասն հավատոյ» է, այլև «վասն Հայրենյաց»։
Տեսականորեն չբացառելով, որ եկեղեցու ներսում կարող են լինել նաև այլ կարծիքներ ունեցող մարդիկ, փաստեմ կրկին, որ Առաքելական եկեղեցին է այն բացառիկ ազգային կառույցը որ չի ենթարկվել փաշինյանական քայքայիչ ռեժիմին և հանրային ամենաբարձր հեղինակությունն ունի։
ՔՊ-ի ձեռագիրը պարզ է. բոլորին և ամեն ինչ իջեցնել իրենց մակարդակի, որտեղ իրենք անմրցելի են։ Գործադրվող ողջ արսենալը գարշահոտ է, ճղճիմ, կեղծ և թունավոր։ Սակայն գալիս է մի պահ, որ անգամ ամենաուժեղ թույնը այլևս անզոր է, որովհետեւ գտնվել է հակաթույնը։ Հայաստանում, հուսով եմ, հենց այս վիճակն է արդեն։ Անձամբ ես Հայաստանը և հայ ժողովրդին շատ ավելին եմ սիրում, քան «չեմ սիրում» իմ բոլոր քաղաքական ընդդիմախոսներին` միասին վերցրած։
Ուստի հոգևորականի կողմից ղեկավարվող շարժմանը աջակցող այլ, ինձ համար մեղմ ասած ոչ շատ համակրելի, որոշ ուժերի կամ գործիչների մասնակցությունը ինձ չի խանգարում»։
Հարցին՝ «Նիկոլը հրահանգել է բոլորին ջարդել, ինչպե՞ս պայքարենք և ի՞նչ հետևանքներ կունենա սա», Արմեն Աշոտյանը պատասխանել է. « Մարդկության պատմությունը ապացուցում է, որ երբեք և ոչ մի բռնապետի չի հաջողվել բոլորին ջարդել։ Եթե բոլորը ոտքի կանգնեն, բոլորին ջարդել հնարավոր չէ։ Նիկոլական պարգևավճարային ինկուբատորներում բուծված բերետավորների ռեսուրսը սահմանափակ է, իսկ ապօրինի հրամաններ կատարելու և չհիմնավորված բռնություններ իրականացնելու հանցանքները` պատժելի։ Կարևոր է փաստագրել նման վայրագություններ կատարողներին (լուսանկարներ, տեսանյութեր), այս փուլում ենթարկել հանրային պարսավանքի, իսկ ապագայում օրենքով սահմանված պատասխանատվության։ Դեռևս նախորդ ընդդիմադիր ակցիաներին հինգ անգամ բերման եմ ենթարկվել, այդ թվում` բիրտ ապօրինություններով։ Հիշում եմ, երբ բերետավորները առաջին անգամ հայտնվեցին Երևանի փողոցներում` պահպանելու հասարակական կարգը, նրանց հրեշտակներ կոչեց ժողովուրդը։ Տարիներ անց կարող ենք փաստել, որ ժամանակին քաղաքացիներին պաշտպանելու համար ծառայող հրեշտակները ձևափոխվեցին ընկած հրեշտակների։ Ազգիս առողջացման համար Հայաստանում և Սփյուռքում պայքարող իմ հայրենակիցներին պիտի նորից խնդրեմ. չվախենալ, չհոգնել և չհուսահատվել։ Դեռևս Մաքիավելին էր գրել, որ պատմության մեջ բոլոր անզեն մարգարեները պարտվել են, իսկ զինվածները` հաղթել։ Այս շարժման մարգարեն զինված է»։
Հարակից հրապարակումներ`
- Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
- Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
- «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին ազդանշանով ողջունող վարորդներին ոստիկանները տուգանում են
- Ղարագյոզյան. 6 տարի խոսվում է ոստիկանական համակարգում բարեփոխումների մասին, բայց այդ բարեփոխումները չենք տեսնում
- Փաստաբան. Ոստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին
- Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկվել 3 անձ. Ոստիկանություն
- Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին
- Ոստիկանությունը բռնի ուժ կիրառելով՝ բերման է ենթարկում ակցիայի մասնակիցներին
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին