Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
«Մեր սպաներից մեկի խոսքով ամփոփեմ․ ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց։ Այսքանը»,- զինվորականների հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կամփոփի հանդիպումը։
Հիշեցնենք, որ այսօր Բագրատ Սրբազանը հանդիպել է նաև քաղաքական կուսակցությունների, մշակութային գործիչների հետ։
Հարցին՝ ե՞րբ տեսանելի կլինի հանդիպումների արդյունքները, Բագրատ Սրբազանն ասաց, որ արդեն տեսանելի է. «Իրենք արդեն իրենցով ինքնակազմակերպվում են, առաջրոկթւոյւններով հանդես գալիս։ Զարգանում է ամեն ինչ»։
Հարցին՝ ԱԱԾ-ն երկու շաբաթ է ուսումնասիրում է Ձեզ գործակալ անվանելու գործը, վարույթ չեն հարուցել, Սրբազանն ասաց. «Պետք է իրենց դատի տալ, որ անգործությամբ են զբաղված և այն մարդկանց, որոնք մեզ մեղադրել են, երբեք պատասխանատվության չկանչեցին։ Պաշտոնապես ասում եմ, գիտեմ ԱԱԾ տնօրեն պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է, եթե չեք պարզել, ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել, այդ մարդկանց պետք է ուղղակի քրեական պատասխանատվության ենթարկեն զրպարտության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
- Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ