Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
«Մեր բոլոր մտավախությունները, մտահոգություններն այս իշխանություններն իրականացնում են Ադրբեջանի հետ ձեռք ձեռքի տված, անշեղորեն, րոպե առ րոպե»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին հայտարարեց շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ այսօր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը գնացել էր Կիրանց ու ապազգային կառավարության վերջնագիրն էր ներկայացնում կիրանցիներին, ասելու՝ գյուղը բաժանվում է երկու մասին, դպրոցի մոտից գյուղը կիսվում է։
«Գյուղացիներին տարբեր մեթոդներով՝ մեկին մտերմիկ խոսակցության կանչելով, մյուսին գումար առաջարկելով, փորձում են մարդկանց համոզել հրաժարվել իրենց շիրիմներից, տներից, պապական օջախներից։ Իրենք մինչև հիմա այդպես են իշխանության. 6 տարվա մեջ իրենց փող են տվել, իրենք էլ հայրենիք են տվել։ Իրենց գործելաոճն է, մտածում են, արժանապատիվ քաղաքացիներն էլ իրենց նման ծախու են։
Բայց ի պատիվ կիրանցիների, մարդիկ հաշտ չեն իրողությունների հետ։
Մեր հայրենակցիների մեծ մասին սահմանապահ համայքներում որևէ բան չի հետաքրքրում, բացի պատվից ու հայրենիքից, արժանապատվությունից, շիրիմներից։
Կիրանցիներից մի քանիսից լսեցի, որ եթե ուզում են գումար տալ, կաշառել, թող գան մեր զոհվածների պանթեոն, մենք այնտեղ կասենք, թե ինչի համար է պայքարը, այս սրբազան պայքարը»,- ասաց Գ. Դանիելյանը, ով վերջին երկու օրերին Կիրանցում է եղել։
Նա հայտնեց, որ արդեն այսօրվանից սահմանապահ զորախումբ է բերվել Կիրանց, պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն։
Հարակից հրապարակումներ`
- Տեղեկությունը, որ Կիրանցում սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեց. Դանիելյան
- Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ
- «Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
- Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
- Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
- Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
- ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
- Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են