Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
«Եթե ասվի, որ նախկինին վերադարձ չի լինելու, և դա իրականցվի շատ հստակ, աներկբա եղանակաով, շարժումը դրանից միայն կշահի»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը, որ մասնակցում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, հանրային ճնշումը մեծացնելու համար պետք է մի քանի հստակ ուղերձ հղվի հասարակությանը։
«Աա չի նշանակում, որ այն ուժերը, որոնք մասնակցում են բողոքի ակցիաներին, չպետք է մասանկացեն»,-ասաց Խաժակյանը՝ նշելով, որ Ֆրանսիայի հրապարակում պայքարի դուրս եկած ուժերը պետք է քաշվեն մի կողմ ու թույլ տան, որ Սրբազանն առանց իրենց միջամտության գործի, իսկ եթե Սրբազանն էլ դրա մասին հայտարարի, ապա շարշումը դրանից միայն կշահի։
Խաժակյանն ասաց, շարժումն ընկալում են որպես անկուսակցական պայքար, նեղկուսակցական ակնկալիքներ չունեն։
Մանրամասները ՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան