Ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց, Թովմասյանը հանդիպել է Չախալյանին
«Կրկին ականատես ենք լինում ՀՀ քննչական մարմինների ոչ պրոֆեսիոնալ աշխատելաոճին։ Նախօրեին ձերբակալվել են քաղաքացիներ, ովքեր տեղի ունեցած միջադեպի ժամանակ պարզապես կանգնած են եղել Կառավարության շենքի մոտ»,-ահազանգում է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա ձերբակալվածների պահման վայրում հանդիպել է քաղաքական գործիչ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք քաղաքական շարժման առաջնորդ, «Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանին և նրա թիմակից ընկերներին:
««Կամք» նախաձեռնության համակարգող և ղեկավար Վահագն Չախալյանը փոխանցեց, որ «ոչ մի փրփուրից կախված չի փրկվի խեղդվելուց։ Պայքարը շարունակվում է, և Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա։ Այլընտրանք չկա։ Ինչքան շուտ, այնքան՝ լավ:
Բացի այդ, մայիսի 20-ին` ժամը 12:00-ին, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության շենքի մոտ պլանավորված ակցիան պիտի իրականացնենք՝ ԴԱՀԿ-ից համաներման պահանջով: Բացի այդ, ավելացնեմ, որ Սրբազանը մենակ չի՛ մնա, հայ ազգի ողջ սերուցքը Սրբազանի կողքին է, և պայքարը շարունակվելու է»: Նա պնդեց, որ իրեն առաջադրված խուլիգանության մեղադրանքն անհիմն է:
.Ձերբակալված քաղաքացիներ Մինաս Նովշադյանը,
.Տարոն Դավթյանը (ով, ի դեպ, 2 պատերազմների կամավոր մասնակից է եղել),
.Միքայել Հովհաննիսյանը և
.Սերգեյ Ամիրխանյանը ևս վստահեցրին, որ իրենց ձերբակալությունը հանիրավի է, քանի որ բոլոր տեսանյութերում երևում է՝ իրենք հակաիրավական որևէ քայլ չեն արել. ո՛չ բռնություն, ո՛չ հայհոյանք:
Այսինքն՝ պարզապես ակտիվ քաղաքացիներին ոստիկանները ձերբակալում են, իսկ Քննչական կոմիտեն երկնում է մեղադրանքներ, որ մեկուսացնեն: Իսկ ո՞վ պետք է պատասխանատվություն կրի մարդկանց հանիրավի բանտարկության համար. կարևոր, բայց դեռ անպատասխան հարցեր են...
Հուսամ` խմբի ներկայացուցիչները շուտով ազատ կարձակվեն՝ ներառյալ Վ. Չախալյանը, եթե չկա քաղաքական հրահանգ»,-մանրամասնել է Թովմասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Չախալյանը և ևս չորս անձ ձերբակալվել է՝ խուլիգանության կասկածանքով
- Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան