Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
«Արդեն վեց տարի պլանավորված դժոխքի, արժանապատվության կորստի մեջ ենք գտնվում»,- ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը։
Նա նշեց, որ մարդուն կարելի է ամեն ինչից զրկել, բայց ամենաահավոր բանը, որից մարդը զրկվելով կորցնում է ամեն ինչ, դա իր արժանապատվությունն է։
«Հիմա մեզ զրկել են ու շարունակաբար զրկում են մեր արժանապատվությունից։ Այսինքն մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր տիպի հիշողություններից, երազանքներից։ Մենք բացառիկ ազգ ենք, ունենք մի լեզու, որով միայն մենք ենք խոսում, գիր, որը միայն մերն է, մի եկեղեցի, որը մերն է։
Եթե այս հոգևոր, սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, կարծում եմ, շատ ավելի սարսափելի բաների մենք ականատես կլինենք։ Ենթադրում եմ, որ պետք է այսօրվա այս իշխանությունը գոնե հասկանա և գա, միանա այս շարժմանը՝ ինքնամաքրվելու, ինքնակամ թողնելու այս իշխանությունը, հակառակ պարագայում կարող ենք ավելի մեծ ցնցումների ականտես լինելը, որը ցանկալի չէ»,- ասաց Դադասյանը։
Նա ընդգծեց, որ այս շարժմանը պետք է միանան բոլորն անխտիր՝ առանց մտածելու, հոգու կանչով. «Եթե ոչ այս շարժմանը, ի՞նչ շարժման պետք է միանա հայ մարդը»։
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
- Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
- Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան