Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 101-րդ թողարկումը
Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթ 101-րդ թողարկումը։ Այսօրվա հերթապահներն են հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը, հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը։
Հյուրերն են փաստաբան Զարուհի Նախշքարյանը, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը։
Քանի որ փոդքասթի հեղինակներ՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին դատարանը կալանավորել է հաղորդման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանք հնչեցնելու մեղադրանքով, ամեն չորեքշաբթի ու շաբաթ օրերին հասարակական, քաղաքական գործիչներ, լրագրողներ, փաստաբաններ հերթապահում են։
«Նորմալ պայմաններում այստեղ պետք է նստած լինեին Նարեկն ու Վազգենը։ Բայց նաև գիտենք, որ նրանք անազատության մեջ են։ Արդեն 58-րդ օրն է, որ նրանք կալանքի տակ են։ Որպեսզի նրանց ձայնը չլռի, այսօր հերթապահում ենք մենք»,- ասաց Լ.Հարոյանը։
Էդգար Ղազարյանը հույս հայտնեց, որ վերջին թողարկումն է առանց Նարեկի ու Վազգենի. «Մայիս 21-ին նշանակված են հերթական դատական լսումները։ Դատավարության ընթացքում քննարկվելու է նաև խափանման միջոցի հարցը»։
Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Եթերում է «Իմնեմնիմի»-ի փոդքասթի 100-րդ թողարկումը
- «Իմնեմնիմի»-ի 100-րդ թողարկումը վարելու են Սամսոնյանի և Սաղաթելյանի փաստաբաններ՝ Մելիքյանը և Բաբայանը
- Մեկնարկել է «Իմնեմնիմի» փոդքասթի 99-րդ թողարկումը
- «Իմնեմնիմի» պոդքաստի 98-րդ թողարկումը եթերում է. ՈւՂԻՂ
- «Իմնեմնիմի»-ի այսօրվա հերթապահները՝ Սուրեն Սուրենյանց և Զառա Մարգարյան