Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
«Կարծում եմ, քաղաքական ուժերի համախմբում կլինի շարժման շուրջ, քանի որ աջակցել իշխանությանը, նշանակում է ջուր լցնել այն ջաղացին, որի անունը մեր սահմանների անվտանգության խաթարումն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը, որը մասնակցում է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով, Սրբազանի ու նախկին վարչապետների՝ ավելի վաղ կայացած հանդիպմանը քննարկվել են ներկա իրավիճակի առանձնահատկությունները, մարտահրավները, այն քայլերը, որոնք կարող են եթե ոչ վերացնել, ապա մեղմել դրանք, ինչպես նաև պայքարի մարտավարությունը։
«Նիկոլ Փաշինյանի հրաժաականը պետք է լինի հետևողական քայլերի արդյունք, ենթադրել, որ մեկ-երկու շաբաթում կարելի է հասնել նման արդյունքի, քիչ հավանական է։ Բայց եթե այս փուլում մենք մեր նպատակը դնենք սահմանազատման կործանարար գործընթացի բեկումը, այսինքն այն տեղափոխել միջազգայնորեն ճանաչելի սկզբունքներով գործընթոց, ապա դա միանգամայնորեն իրատեսական եմ համարում։ Կարծում եմ, որ այս փուլում հենց այդ խնդիրն էլ պետք է քննարվի»,-ասաց նա։
Նրա խոսքով, ապագա վարչապետը պետք է լինի հասարակության ճնշող մեծամասնության կողմից անվերապահ ընդունելի անձնավորություն, սա ամենաէականն է։
«Սա միակ տարբերակն է հանրության կոնսոլիդացիայի։ Կարծում եմ, Սրբազանն առավելագույնս համապատասխանում է այս պահանջներին»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
- Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան