Տեղեկությունը, որ Կիրանցում սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, հաստատվեց. Դանիելյան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է.
«Այսօր վաղ առավոտից Կիրանց են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ ծանոթանալու չափագրման աշխատանքներին։
Այն տեղեկությունները, որ սահմանը կարող է անցնել նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին։
Ներկայիս իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները։ Այսօր արդեն գյուղ են ժամանել սահմանապահ զորքերը։
Կիրանցեցին շարունակում է դեմ արտահայտվել ապօրինի սահմանազատմանը, գյուղի միջով սահման գծելուն։
Ըստ էության, իշխանությունների ձեռամբ կազմաքանդվում է Տավուշի առաջնագիծը։
Առանց որևէ նախապայմանի եւ անվտանգության երաշխիքի թշնամուն է ընծայվում առաջին պաշտպանական բնագիծը։
Այս ամենը փաստում է մի բանի մասին․ Կիրանցից մայրաքաղաք տեղափոխված Սրբազան պայքարի հաղթանակն այլընտրանք չունի»։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի մարզպետն ասաց՝ Բաքուն տեսավ, որ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ
- «Ստացվում է, որ հիմա էլ՝ 615 միլիոն դրամ ծախսելուց հետո էլ, մեկա, էլի Կիրանցը դպրոցի շենք չի ունենալու»
- Կիրանցի դպրոցն ու տները՝ սահմանազատված սահմանի մյուս կողմից
- Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչ
- Գեղամ Նազարյան. Ես տելեպատ չեմ, որ Երևանում նստած Կիրանցի հացատանը հանդիպեմ մարզպետին
- ՔԿ. Կիրանց բնակավայրի մոտ բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է
- Ոնց ուզում են, ընենց էլ գծում են. Կիրանցում կանայք լացում են
- Որտե՞ղ է կանգնելու մեր սահմանապահը. Կիրանցիները հարցեր են ուղղում գյուղ այցելած Սանոսյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան