Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
«Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել, իսկ դրա համար լավագույն դերակատարը, բոլորը միանշանակ կարող են փաստել, որ հավատքն է ու Հայ Առաքելական սուրբ եկեղեցին է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Հայկ Մամիջանյանը, որը մասնակցում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ հավաքված կուսակցությունները, ՀԿ-ները շատ ավելի փոքր երևույթ են, քան այն համաժողովրդական աջակցությունը, որը վայելում է սրբազան շարժումը։
««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս սրբազան շարժման կողմից առաջարված թեկնածուն ժողովրդի կողմից իրապես առաջադրված թեկնածուի ընթացքի համար կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչպես անում է, մինչև ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծում, ինչպես կանի»,- ասաց Մամիջանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
- Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
- Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
- Մենք մի քանի օրվա անելիք ունենք ընդամենը, որոնք մայիսը կդարձնեն շատ լավ ամիս. Բագրատ Սրբազան