«Հրապարակ». Փաշինյանը անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հինգշաբթի ՔՊ-ի նախաձեռնող նիստին Նիկոլ Փաշինյանը բավականին անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաև՝ մտահոգ։ Նա ոչ մի բառ չի ասել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասին, անգամ չի ուղղորդել, թե ինչպես պահեն իրենց ՔՊ-ականներն այս օրերին, որ ավելորդ հույզեր չբորբոքեն։ Հանդիպման ժամանակ քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները՝ «Հայրենիքը պետությունն է» հայեցակարգի դիտանկյունից։
Թե ինչու են իշխանականներն այս խառնակ ժամանակներում կրթական թեմաներ քննարկում և պետության մասին մտավարժանքներ անում, անգամ ՔՊ-ականները չեն կարողանում հասկանալ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։