Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
«Հայոց վերածննդի շարժում»,- հրապարակախոս, բանաստեղծ Մարինե Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում այսպես բնութագրեց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։
Նա նշեց, որ անընդհատ ասում էր՝ հայ ժողովրդին վերածնունդ է պետք, ակնկալում էր՝ գրողներից է սկսվելու, բայց եկեղեցին սկսեց։
«Ուրախ եմ դրա համար, անսպասելի էր, այդպես չէի ակնկալում։ Զարմանալի է, որ եկեղեցին մեր ուժի արթնացնողը դարձավ»,- ընդգծեց բանաստեղծը։
Նրա խոսքով, քաղաքական առումով բարդ իրավիճակ է. «Վերջին տարիների դառը փորձը ցույց է տալիս հստակ լավատեսական չլինեմ, բայց շատ ռեալ հույս ունեմ, որ քաղաքական առումով շարժումը փոփոխություն կմտցի։ Անգամ եթե դա էլ չստացվի, մտային, բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել, դա արդեն ամենակարևորն է»։
Նա մասնակցում է Բագրատ Սրբազանի ու մշակութային գործիչների հանդիպմանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտոնականացված որոշում չկա. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու առաջադրելու մասին
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ
- Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
- Բագրատ Սրբազանը վաղը կհանդիպի կուսակցությունների ներկայացուցիչների, մշակույթի գործիչների և զինվորականների հետ
- Դրա դիմաց մեզ ի՞նչ է հասնում, ողորմությո՞ւն, մենք ասում ենք՝ ողորմացեք մեզ ապրելու, հա՞. Բագրատ սրբազան
- Երկրում ինստիտուցիոնալ կյանքն այլևս չի գործում, համակարգային ամեն բան դադարել է. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան