Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
«Սպասելիքները գերազանցված են. երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն, մոտեցում, ըմբռնում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, որը մասնակցում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Ըստ նրա, բոլորը գիտակցում են՝ գտվում են նույն նավի վրա, ծովը խիստ ալեկոծ է, եթե չկարողանան միասին համերաշխ ձևով նավարկեն դեպի խաղաղ ափեր, կկործանվեն։
«Իհարկե, տարբեր հարցերի վերաբերյալ տարբեր տեսակետներ են հնչում, բայց միասնաբար ընթանալու դեպի իշխանափոխություն և երկիրը դուրս հանելու խորագույն անվտանգային ճգնաժամից՝ ռեսուրսները ներդնելու պատրաստակամություն նկատեցի»,- ասաց Սողոմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
- Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
- Կուսակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը երեք նպատակ ունի. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. Գևորգ Դանիելյան
- Ես ուղղակի ծիծաղում եմ, ինչպես կարելի է պատգամավորի կոչում ունենալ և այդպիսի ստախոսությամբ զբաղվել. Արարատի բնակիչ