Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
«Շանթ Դաշինք» կուսակցությունը ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո, հայտարարություն է տարածել․
«Սույն թվականի մայիսի 18-ին, Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի կողմից նախաձեռնված կուսակցությունների քննարկմանը, վերջինիս հրավերով, մասնակցել են «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը, խորհրդի անդամ Պարույր Ալեքյանը, ինչպես նաև Շանթ Հարությունյանը և Կարեն Աթայանը։
Հանդիպման մասնակից ուժերը ներկայացրել են իրենց դիրքորոշումները, քննարկել որոշ հարցեր։
Միաձայնորեն վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի։
Քննարկվել է ժամանակավոր անցումային կառավարության վարչապետի թեկնածուի հարցը, որի շուրջ քաղաքական կուսակցությունները հայտնել են իրենց միակարծությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյան. Շարժումը կշահի, եթե ասվի՝ նախկինին վերադարձ չի լինի
- Երբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան
- Մամիջանյան. Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել
- Խոսրով Հարությունյան. Սրբազանն առավելագույնս համապատասխանում է ապագա վարչապետի համար ներկայացվող պահանջներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան