Շարժումն աննախադեպ թափ է հավաքում. Սուրեն Պետրոսյան
«Սա պատմական գործընթաց է, նույնիսկ քաղաքակրթական, որտեղ ամբողջովին նոր մշակույթ է ձևավորվում՝ կենսունակության, առողջ լինելու՝ մտքով, հոգով»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հավաքին հայտարարեց շարժման անդամ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։
Նա նշեց, որ թեև վերջին օրերին ասում են՝ շարժումը թվացյալ մարում է, սակայն դա միայն առաջին հայացքից. «Շարժումները որպես կանոն միշտ չափել են մարդկանց քանակով, բայց ոչ երբեք, թե ինչքան մարդիկ են աջակցում այդ շարժման հիմքում ընկած գաղափարներին»։
«Չկա հասարակության մեջ մի շերտ, որը չաջակցի այս գաղափարին, գործուն մասնակցություն չունենա։ Չկա մի շերտ, համակարգ, համայնք, ինստիտուտ, և այս ողջ օրերի ընթացքում այս գործընթացը րոպե առ րոպես մեծ թափ է հավաքում։ Շարժումն աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերն իրենց աջակցությունն են հայտնում և միանում»։
Շարժման առաջնորդ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ առաջիկայում հանդիպելու են տնտեսագետներին, ուսուցիչներին, ծրագրավորողներին։
«Պետք է եզրահանգման գանք ու կիրակի օրը՝ մայիսի 26-ին, մեր անելիքների վերջին փուլը հայտարարենք ու գործենք»,- ասաց Բագրատ Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատրաստվում են մոտ օրերս առաջնագիծը նվիրաբերել թշնամուն. Դանիելյան
- Բագրատ Սրբազանն ԱԱԾ-ից թույլտվություն խնդրեց այցելել «Զվարթնոց»-ում հացադուլի մեջ գտնվող Լեո Նիկոլյանին
- ՈւՂԻՂ. Օրվա ամփոփում՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ
- Չգիտեմ՝ վաղը կարող է Երևանից է մի բան պոկվելու. Աննա Մայիլյան
- Եթե այս սրբազան շարժումն իր նպատակին չհասնի, շատ ավելի սարսափելի բաների ականատես կլինենք. Ժիրայր Դադասյան
- Վերահաստատվել է՝ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին
- Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Բագրատ Սրբազանը հանդիպում է զինվորականների հետ
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան