Սուրեն Սուրենյանց. Երկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն
«Երկու հարցի շուրջ կարծեք թե համաձայնություն կա։ Մեկը Նիկոլ Փշինյանի հեռացումն է բոլոր քաղաքական տարբերակներով, մյուս կոնսենսուսն այն է, որ միացյալ թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, որը մասնակցում էր ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ու քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։
Նա նշեց, որ երկրորդ հարցի վերաբերյալ դեռ որոշում չկա, բայց կա հստակ համախոհություն։
«Ճիշտ է, երկրորդ հարցի ճանապարհին կան սահմանադրական որոշ արգելքներ։ Բայց լուծելի հարց է, խորհրդարանի միջոցով, իհարկե հանրային ճնշման ճանապարհով պետք է լինի Սահմանդրության 148 հոդվածի որաշակի վերանայում»,-ասաց նա։
Նշենք, որ Սահմանդրության 148 հոդվածը վերաբերում Կառավարության անդամին ներկայացվող պահանջներին.
Այն սահմանում է.
1. Կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները:
2. Կառավարության անդամի վրա տարածվում են պատգամավորի համար սահմանված անհամատեղելիության պահանջները: Նրա համար օրենքով կարող են սահմանվել անհամատեղելիության լրացուցիչ պահանջներ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան