Մշակույթի գործիչները կառավարության դիմաց երգում են «Երազի իմ երկիր հայրենի» երգը
Այսօր մշակութային գործիչները ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպումից հետո գնացել են կառավարության շենք։ Շենքի դիմաց հավաքված են եղել մեծ թվով ոստիկաններ։
Արվեստագետները խորհրդանշական ակցիա իրականացրեցին՝ կատարելով «Երազի իմ երկիր հայրենի» երգը։
Երգչուհի Շուշան Պետրոսյանը դիմում է հավաքված ոստիկաններին. «Սա մեր բանակի երգն է, ինչո՞ւ չեք երգում։ Հայաստանի Հանրապետության բանակի երգն է, դուք էլ զինվորներ եք ու սպաներ, ինչո՞ւ չեք երգում մեզ հետ»։
«Առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» վանկարկում են մտավորականները։
Հարակից հրապարակումներ`
- Մշակութային գործիչները՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Հնարավոր չէ Հայաստանում ապրել և չքաղաքականացնել պրոցեսը. Լիլիթ Բլեյան
- Մայիսի 26-ին կլինի մեր կարևոր հանրահավաքը. Բագրատ Սրբազան
- Շատ բարդ պայքար է. Բանաստեղծ Վահե Արսեն
- Համահայկական համերաշխություն եմ ակնկալում. Ռեժիսոր Արամ Շահբազյան
- Սա մեծ հաշվով քաղաքականություն չէ, սրբազան պայքար է հանուն մեր ինքնության. Ալլա Լևոնյան
- Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը բարոյական, արժեքային առումով արթնացում է բերել. Գրող Մարինե Պետրոսյան
- ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է մշակութային գործիչների հետ