Ալիևի «խաղաղության» հույսերը
«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը։ Մենք տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները»,-այդ մասին ասել է Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործման մեկնարկի արարողությանը և Արաքս գետի վրա կառուցված «Գիզ Գալասի հիդրոէլեկտրակայանի բացմանը։
«Որովհետև սա հույս է ներշնչում, որ վերջապես երկար ընդմիջումից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»,-ասել է Ալիևտ։
Հիշեցնենք, որ օրերս Տավուշի մարզում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են հայ-ադրբեջանական սահմանի 4 հատված, այն դեպքում՝ երբ ՀՀ սուրվերեն տարածքից տասնյակ հազարավոր հեկտար օկուպացված է ադրբեջանական զինուժի կողմից, ինչը հայ հասարակությունը գնահատում է միակողմանի զիջում և պարտվողական քաղաքականության շարունակում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի և Իրանի սահմանին ընթանում է Ռաիսի-Ալիև հանդիպումը
- «Ձեր սիրելի Ալիևը, մեքենայի մեջ միացրած «Նոլդու Փաշինյան» երգը, Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը
- Ալմաթիում հանդիպումն առանց միջնորդների բանակցելու Ալիևի օրակարգի մաս է. Փորձագետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան