Էրդողանը հայտնել է, թե ինչու է չեղարկվել իր այցը ԱՄՆ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ այցը չեղարկելու և նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման պատճառը երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիությունն է եղել։ Այս մասին նա ասել է հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։
Էրդողանը ի սկզբանե ծրագրել էր մայիսի 9-ին այցելել ԱՄՆ, սակայն այցը հետաձգվեց։ Այցի հետաձգումը լայնորեն քննարկվել է հունական լրատվամիջոցներում, և լրագրողը խնդրել է Թուրքիայի ղեկավարին պարզաբանել իրավիճակը։
«Մեր այցը ԱՄՆ հետաձգվեց երկու կողմերի անհամատեղելի գրաֆիկների պատճառով։ Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի խիտ է դարձել»,-ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ Անկարան և Վաշինգտոնն այժմ քննարկում են նոր ամսաթիվ, որը հարմար կլինի երկու կողմերի համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան