Կիրանցի մոտ ոստիկանների և պատգամավորների միջև իրավիճակը լարվեց
«Չափդ անցնում ես»,-Կիրանց գյուղ մուտքի մոտ ոստիկանության սև բերետավոր սպային դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանության մեծ ուժեր էեն կենտրոնացած Կիրանց գյուղի մուտքի մետ և թույլ չեն տալիս պատգամավորներին մտնել գյուղ։
Ոստիկանների և սև բերետավորների միջև իրավիճակը լարվեց, գոռգռոց և քաշքշոց սկսվեց
Ոստիկանության մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը սկսեց վիճաբանել «Հայաստան» խմբակցության պատգամավորները Արման Ղազարյանի հետ։
Վերջինս փորձեց չեղքել ոստիկանական պատնեշը՝ ասելով որ իր դեմ չեն կարող ճանապարհ փակել։
Արման Ղազարյանը հայտարարեց որ անցնելու է ճանապարհով։
«Ես էլ ասում եմ՝ չես անցնի»,- հայտարարեց ոստիկանապետը
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջեց ներկայացնել օրենքի այն դրույթը, որով սահմանափակում են պատգամավորների տեղաշարրժը։
Արթուր Մկրտչյանը հեռախոսում ընթերցեց «Ոստիկանության մասին» օրենքի 22 հոդվածի 3-րդ կետը։
Հիշեցնենք, որ գյուղ մոտքի արգելքը վերաբերում է միայն պատգամավորներին և ներկա լրատվամիջոցներին։ Մյուս ավտոմեքենաներին թույլատրվում է անցնել ճանապարհը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին